Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ծառայության աշխատակիցները Էրզրումյան փողոցում տեղադրեց նոր ջրհոր, դրանով իսկ վերացնելով կոյուղագծի խցանման խնդիրը:
Հիշեցնենք, որ այս տարի Էրզրումյան փողոցում մի քանի անգամ ջրամատակարարման ծառայության աշխատակիցները իրականացրել են կոյուղագծի համակարգի խցանման աշխատանքներ, խցանումը վերացնելու ուղղությամբ: Կեղտաջրերը հոսում եւ լցվում էին փողոցի բնակիչների բակերը:
Ջրամատակարարման ծառայության աշխատակիցների խոսքերով ` այս փողոցում խցանում հաճախ է տեղի ունենում եւ խնդրի կանխարգելման համար անհրաժեշտ է ոչ միայն նոր հորատանցք տեղադրել, այլեւ բնակիչների հոգատարությունը, որպեսզի դադարեն թափոնները եւ գոմաղբը լցնեն կոյուղու համակարգ: