
«Վրաստանի օդանավակայանների միության» գլխավոր տնօրեն Գիորգի Չոգովաձեն հայտարարում է, որ փոքր բյուջե ունեցող «Ryanair» ավիաընկերության հետ պայմանագիրը կնքվելու է, հավանաբար, մոտ ապագայում:
Նրա հայտարարությամբ, խոսքը վերաբերում է չվերթներին ինչպես Թբիլիսիի, այնպես էլ՝ Քութաիսիի միջազգային օդանավակայաններից:
«Վարչապետի հանձնարարությամբ, «Ryanair»-ի հետ սկսել ենք բանակցությունների նոր փուլ: Այս բանակցությունները, փաստացի, ավարտված են և առաջիկայում, հավանաբար, կկնքենք նաև պայմանագիր: Սակայն, այս պահի դրությամբ, նպատակահարմար չեմ գտնում նախապես այս մասին խոսելը: Ընթանում են բանակցություններ, որպեսզի չվերթներն իրականացվեն ինչպես Թբիլիսիի, այնպես էլ՝ Քութաիսիի միջազգային օդանավակայաններից»,- հայտարարել է Գիորգի Չոգովաձեն: