Վերջին զանգը կհնչի մայիսի 20-ից հետո

Վերջին զանգը կհնչի մայիսի 20-ից հետո

Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցները պատրաստվում են վերջին զանգին:

Քաղաքապետարանի որոշ դպրոցներում նախատեսվում էր դպրոցական վերջին զանգն անցկացնել մայիսի 18-ից: Սակայն այսօր, մայիսի 16-ին, հայտնի դարձավ, որ բոլոր դպրոցներում վերջին զանգերը հետաձգվեցին մինչեւ մայիսի 20-ը:

Այս հարցի առնչությամբ դիմեցինք կրթության նախարարության թեժ գիծ` ճշտելու վերջին զանգի թույլատրելի օրը:

Մեզ պատասխանեցին, որ վերջին զանգը թույլատրվում է մայիսի 20-ից ուսումնական գործընթացի ավարտից հետո: Մինչ այդ վերջին զանգը արգելված է, քանի որ դպրոցներում ուսումնական գործընթացը ավարտված չի լինի: