Կենսաթոշակառու ուսուցիչները, որոնք մինչև տարվա վերջ չեն կարողանա նվազագույն իրավասություն հաստատել, ապա կամ իրենց մասնագիտական գործնեությունը կշարունակեն միայն դպրոցի կարիքներից ելնելով, կամ պետության կողմից մրցանակ կստանան երկու տարվա աշխատավարձի չափով:
Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցներում ուսուցման որակի բարելավման նպատակով, բարեփոխումներ է իրականացնում: Կրթական բարեփոխումների շրջանակներում 2019 թվականի սեպտեմբերից՝ ավագ, առաջատար և մենտորի կարգավիճակ ունեցող մանկավարժների աշխատավարձն ավելանալու է 150 լարիով: Աշխատավարձի բարձրացումը կլինի ամենամյա և 2022 թվականին ուսուցչի միջին աշխատավարձը կհավասարվի 1500 և ավելի լարիի։
Գործող ուսուցիչները, ովքեր ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու պահանջներն արդեն մասամբ լրացրել են, հնարավորություն կստանան իրենց կարգավիճակը բարձրացնել՝ ստանալով լրացուցիչ կրեդիտ-բալեր մինչև 2019-ի ավարտը։ Միայն դրանից հետո նրանք կստանան ավելացված վարձատրում։
Կենսաթոշակի անցնող ուսուցիչներին, ովքեր չեն ունենա իրավասության հաստատման և կարգավիճակի բարձրացման ցանկություն, արտոնություն կտրվի կամավոր ընտրությամբ 2019 թվականին ստանալու միանգամյա պետական գումարային մրցանակ՝ երկու տարվա ընդհանուր աշխատավարձի չափով:
Բացի այդ, նրանց համար կպահպանվի առողջության ապահովագրության փաթեթը ողջ կյանքի ընթացքում (ըստ հանրային դպրոցների ուսուցիչների առողջական ապահովագրության պայմանների)։
Կենսաթոշակային տարիքի գործող ուսուցիչներին 2019 թվականի ընթացքում պետության կողմից առաջարկված մրցանակ ստանալու հնարավորություն է տրվում մի քանի պայմանով.
. Եթե ուսուցիչը չունի նվազագույն իրավասության հաստատման ցանկություն, ապա այդ մասին պետք է հայտարարի մինչև 2019 թվականի մայիսի վերջ:
. Եթե ուսուցիչը չի կարող բավարարել նվազագույն իրավասություն, մրցանակ ստանալու ցանկության մասին պետք է տեղեկացնի մինչև 2019 թվականի ավարտը:
. Եթե ուսուցիչը ցանկություն չունի կամ կրկին անգամ չի կարողանում հաստատել նվազագույն իրավասություն, կամ եթե ուսուցիչը չի հաստատել նվազագույն իրավասությունը, բայց նաև չի ցանկանում իր կարգավիճակը բարձրացնել, ապա մրցանակ ստանալու ցանկության մասին պետք է հայտնի մինչև 2019 թվականի ավարտը:
Պետական մրցանակի հանձնումը տեղի կունենա ոչ ուշ, քան 2019 թվականի սեպտեմբերին։
Բոլոր այն գործող ուսուցիչները, ովքեր մինչև 2019 թվականի վերջ ոչ մի հնարավորության շրջանակներում չեն կարողանա հաստատել նվազագույն իրավասություն և չեն կարողանա բարձրացնել իրենց կարգավիճակը, կշարունակեն մասնագիտական գործունեությունը ելնելով միայն դպրոցի կարիքներից: Ժամանակավոր համաձայնագիր կկնքվի դպրոցի և ուսուցչի միջև:
2018 թվականի տվյալներով Ախալքալաքի շրջանի դպրոցներում ավագ ուսուցչի կարգավիճակ ունի 60 մանկավարժ։ Մենտոր ուսուցիչներ շրջանում դեռ չունենք։
Ուսուցիչների իրավասության հաստատման համար բաժանորդագրումն արդեն սկսված է և կավարտվի մայիսի 24-ին, ժամը 18։00-ին։
Ուսուցիչները և ուսուցչություն ցանկացողները գրանցման մասին տեղեկություններ և գրանցման հնարավորություն ունեն հետևյալ վեբ-կայքերում՝ www.naec.ge և online.naec.ge: