Հեշտիայի Սրբուհի Մարիամ մանկապարտեզը իր աշխատանքը սկսել է 2012 թվականից, չնայած պարտեզի շենքի փոքր լինելուն այնտեղ հաճախում են 75 երեխաներ, 4 տարբեր գյուղերից: Տնօրեն Լիզա Գրքիկյանը նշեց`.
«Եթե շենքը մի քիչ մեծ ու հարմարավետ լիներ, ապա հնարավորություն կունենայինք ավելի շատ երեխաներ ընդունել եւ ավելի երկարացնել աշխատանքային ժամերը»:
Պարտեզում ամեն դասարան ունի իր յուրահատուկ անվանումը Ծիլ, Ծաղիկ, եւ Կոկոն: Չնայած որ աշխատանքային ժամերը շատ կարճ են, երեխաները ուսուցիչների հետ միասին հասցնում են կատարել շատ գեղեցիկ աշխատանքներ` պլաստիրինից պատրաստում են տարբեր ֆիգուրաներ, զբաղվում են նկարչությամբ, սովորում տարբեր տեսակի պարեր եւ այլն.
Մանկապարտեզ հաճախելն ունի մի շարք դրական ազդեցություններ երեխաների հոգեբանական զարգացման վրա: Մանկապարտեզից հետո երեխաներն ավելի արագ եւ հեշտ են հարմարվում դպրոցին: Այստեղ գլխավորը ոչ թե ձեռք բերած ուսումնական գիտելիքներն են այլ մի շարք հմտություններ:
Նրանք ձեռք են բերում նոր ընկերներ, հաղորդակցվում տարբեր անհատների հետ, ծանոթանում նոր մոտեցումների եւ գաղափարների, սովորում հարգել դիմացինին, խմբով աշխատել, ռեժիմին սովոր լինել եւ այլն:
Մանկապարտեզը շատ մեծ դեր եւ նշանակություն ունի երեխաների համար, այս մի քանի պարզ քայլերի միջոցով երեխան նախապատրաստվում է ոչ միայն դպրոցին, այլեւ կյանքին՝ արդեն որպես հասուն մարդ: