Մայիսի 20-ը նշվում է որպես Մեղուների համաշխարհային օր (World Bee Day): Տոնը նախաձեռնել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձեւի շրջանակներում (A/RES/72/211) 2017 թվականի դեկտեմբերին, գրում է Calend.ru-ն:
Տոնի օրն ընտրվել էր մայիսի 20-ը՝ ի հիշատակ ակնառու մեղվապաններից մեկի` գործունեության այդ տեսակի նորարար Անտոնե Յանշեի, որը համարվում է ժամանակակից մեղվաբուծության հիմնադիրներից մեկը: Նա ծնվել է 1734 թվականի մայիսի 20-ին Սլովենիայում եւ դարձնելով մեղվաբուծությունը որպես հիմնական զբաղմունք՝ մեծ հաջողություններ է գրանցել այդ ոլորտում՝ անգամ գրելով ձեռնարկ, որը տպագրվել էր 1771 թվականին գերմաներենով:
Տոնը կոչված է ընդգծելու մեղրատար մեղուների ներդրումը բույսերի փոշոտման գործընթացում, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ, այսինքն՝ նրանց դերը բուսաբուծության, այգեգործության, բանջարաբուծության եւ գյուղատնտեսական այլ ճյուղերում: news.am