
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
Դուբլի հեղինակ դառնալով «Էյբարի» դեմ Պրիմերայի վերջին տուրի խաղում (2:2)՝ 31-ամյա Մեսին գոլերի քանակը հասցրեց 36-ի:
Ռմբարկուների ցուցակում 2-3-րդ տեղը բաժանեցին Մեսիի ակումբակից Լուիս Սուարեսը եւ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որոնք խփեցին 21-ական գոլ: Չորրորդ տեղը զբաղեցրեց Վիգոյի «Սելտայի» իսպանացի հարձակվող Յագո Ասպասը՝ 20 գոլ:
Իսպանիայի ավարտված առաջնությունում Մեսին մասնակցեց 33 խաղի եւ դարձավ նաեւ 15 գոլային փոխանցման հեղինակ: Արգենտինացի հարձակվողը 6-րդ անգամ դարձավ Պրիմերայի լավագույն ռմբարկու եւ այդ մրցանակին արժանացավ երրորդ տարին անընդմեջ: sport.news.am