
Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօրվանից կստանձնի նախագահի պարտականությունները: Նախագահի երդմնակալության արարողության համար Հենց այս օրն է սահմանել երկրի գերագույն ռադան:
Որոշմանն աջակցել է 315 պատգամավոր: Մինչ այդ ռադան մերժել էր արարողությունը մայիսի 19-ին նշանակելու Զելենսկիի դիմումը՝ պատճառաբանելով, որ այդ օրը քաղաքական ճնշումների զոհերի հիշատակի օրն է:
Զելենսկիի հավաստմամբ, գործող իշխանությունները փորձում էին հետաձգել իր երդմնակալության արարողության օրը՝ թույլ չտալու նրան օրենսդրական ժամկետներում լուծարել Գերագույն ռադան: aliq.ge