Սաակաշվիլին այցելել է Ախալքալաքի հայկական եկեղեցի

Սաակաշվիլին այցելել է Ախալքալաքի հայկական եկեղեցի

Ապրիլի 18-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այցելել է Ախալքալաք, եղել ուսումնական հաստատություններում, նաև այցելել հայկական եկեղեցի։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, նա նախ այցելել է թիվ 3 միջնակարգ դպրոց և մասնակցել Վրաստանի պատմության դասին։

Այնուհետ Սաակաշվիլին այցելել է Ախալքալաքի հայկական եկեղեցի և մասնակցել եկեղեցական արարողությանը։

Բնակիչների հետ հանդիպման ընթացքում Վրաստանի նախագահը խոսել է տարածաշրջանի զարգացման խնդիրներից՝ հատուկ շեշտելով երկաթուղու կառուցման անհրաժեշտությունը։

Սաակաշվիլին նաև խոսել է հայ-վրացական պատմական բարեկամական հարաբերություններից և նշել, որ այդ հարաբերությունները պետք է խորանան։

tert.am



Opinion, pooling and voting