
Մայիսի 20-ից վարորդական վկայականի տեսական քննության համար գրանցումը հնարավոր կլինի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության կայքէջում կամ արագ վճարման ապարատի միջոցով:
Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տեղեկությամբ, նոր ծառայությունը վարորդական վկայականի տեսական քննության համար գրանցումը կդարձնի առավել ճկուն: Քաղաքացիները կկարողանան անձամբ ընտրել քննության ցանկալի ձևը և նախապես, առանց տանից դուրս գալու ծրագրել քննության վայրը, ամսաթիվը և ժամանակը:
«Էլեկտրոնային գրանցում անցնել ցանկացող անձինք կկարողանան sa.gov.ge գործակալությամ կայքէջում լրացնել էլեկտրոնային դիմում, ընտրել ցանկալի ժամանակ և քաղաք և վճարել ծառայության արժեքը: Առցանց գրանցված անձը ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալություն, տեսական քննությանը պետք է ներկայանա առնվազն 10 րոպեով շուտ: Քաղաքացին գործակալությունում պետք է ներկայացնի ինքնությունը հաստատող վկայական, առողջության վիճակի մասին տեղեկանք և արժեքը վճարելու մասին փաստաթուղթ»,- նշված է ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունում:
Լրացուցիչ տեղեկություն հնարավոր է ստանալ սպասարկման գործակալության թեժ գծով – 2 41 91 91 հեռարխոսահամարով, ինչպես նաև առցանց – www.sa.gov.ge և գործակալության ֆեյսբուքյան կայքէջում:1tv.ge