Չորս ամիս է ավտոմեքենաների տեխնիկական ստուգումը պարտադիր է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Նինոծմինդայի մունիցիպալիտետի հասարակությունը ստիպված է գնալ Ախալքալաք, տեխզննման իրավունք ստանալու համար: Եթե մեքենան տեխնիկապես համարվում է վտանգավոր երթեւեկության համար, սեփականատերը ստիպված կլինի կանգնեցնել այն ավտոտնակում կամ վճարել տուգանք, քանի որ խելացի տեսախցիկները ֆիքսում են:
Ավտոմեքենաների տեխնիկական զննության հիմնական պատճառները երեքն են էկոլոգիան, քանի որ միջազգային էներգետիկ գործակալության ուսումնասիրության համաձայն Վրաստանը օդի աղտոտվածության հետեւանքով մահվան դեպքերով առաջին տեղում է: Դժբախտ պատահարներ – ըստ ՆԳՆ 2018 թ., Վրաստանում տեղի է ունեցել մոտ 6,5 հազար վթարներ, որոնք խլել են 459 մարդու կյանք: : Այդ պատճառով, մի քանի տարի առաջ, NDI- ի (ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտ) անցկացրած հարցման համաձայն, Վրաստանի հարցված քաղաքացիների 68% -ը տեխնիկական ստուգմաը կողմ է եղել եւ միայն 25% -ն է դեմ եղել:Մենք հետաքրքրվեցինք մեր բնակիչներից, թե տեխնիկական ստուգուման վերաբերյալ ինչ կարծիք ունեն, պարզվեց, որ 15 հոգուց մեծամասնությունը դրական է գնահատում տեխնիկական ստուգումը, սակայն շատերը նորից նշեցին ճանապարհների վատ վիճակի մասին:
Մանրամասները մեր նյութում: