«Վերջին զանգ» Թորիայի հանրային դպրոցում

«Վերջին զանգ» Թորիայի հանրային դպրոցում

Ամեն դպրոց յուրովի էր պատրաստվել վերջին զանգին, բացառություն չեր նաեւ Թորիայի հանրային դպրոցը՝ որտեղ վերջին դասն ավարտվեց գեղեցիկ միջոցառմամբ: 

«Հենց այս օրն է, որ ասվում են այն բոլոր չասված խոսքերը, որոնք տարիներ շարունակ գաղտնի են պահվել, հենց այս օրն է, որ ուսուցիչները միայն հաճելի խոսքեր են ասում իրենց սաներին, հուզվում և արտասվում նրանց հետ»:

Առաջնահերթ շնորհավորանքի խոսքեր հղեցին շրջանավարտներին, դպրոցի տնորեն Սերգեյ Պետրոսյանը եւ դասղեկ Թինա Եփրիկյանը:

Թորիայի հանրային դպրոցին հրաժեշտ տվեց 6 շրջանավարտ` 3 աղջիկ եւ 3 տղա, նրանք դպրոցի պատմության մեջ թվով 43 -րդ շրջանավարտներն են 1976 թ -ից մինչեւ օրս, դպրոցը սեպտեմբերին կնդունի առաջին դասարան հաճախող 14 աշակերտ:

Շրջանավարտներն ուրախ էին, որ ավարտում են դպրոցը և որ իրենց կյանքում բացվելու է մի նոր էջ, բայց միևնույն ժամանակ տխուր էին, որ հրաժեշտ են տալիս սիրելի դպրոցին եւ ուսուցիչներին: