Եվրամիության խորհուրդը հաստատել է դիրեկտիվ, որն արգելում է որոշակի պլաստմասե արտադրանքի օգտագործումը:
«Եվրամիության խորհրդի կողմից նոր կարգի ֆորմալ ընդունումը գործընթացի եզրափակիչ քայլն է»,- նշված է եվրամիության խորհրդի պաշտոնական կայք էջում հրապարակված հայտարարության մեջ: Մինչ այդ նշված դիրեկտիվը եվրախորհրդարանը հաստատել էր 560 ձայնով:
Նոր կարգի համաձայն, 2021 թվականից Եվրամիության տարածքում արգելվելու է պլաստմասե բաժակների, հյութ խմելու խողովակների, պլաստմասե ամանների և այլ արտադրանքի օգտագործումը: Դրա հետ մեկտեղ պետությունները պայմանավորվել են, որ 2029 թվականի համար երկրորդական մշակման համար պլաստմասե շշերի հավաքելու ցուցանիշը հասնելու է 90 տոկոսի:
Եվրահանձնաժողովի տվյալներով, նոր դիրեկտիվի շրջանակներում, արգելված պլաստմասե առարկաները կազմում են օվկյանոսում գոյություն ունեցող մնացորդների 70 տոկոսը:1tv.ge