
Մայիսի 21-ին Նինոծմինդայի երաժշտական դպրոցում նշվեց Սարիբեկ Ղարսլանի հոբելյանական տարեդարձը, որին մասնակցում էին մշակույթի վարչության եւ երաժշտական դպրոցի աշխատակիցները, ինչպես նաեւ հոբելյարի հարազատները:
Սարիբեկ Ղարսլյանը 49 տարի շարունակ աշխատում է երաժշտական ոլորտում եւ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում:
Սարիբեկ Ղարսլյանը 1969-1973 թվականներին աշխատել է Բոգդանովկա քաղաքի մշակույթի պալատի գեղարվեստական ղեկավար: 1973-1975թթ. ծառայել է Անդրկովկասյան ռազմական շրջանի երգի եւ պարի համույթում: 1975 թ. աշխատել է Բոգդանովկայի շրջանի մշակույթի կենտրոնի տնօրեն: 1993 թ. աշխատել է Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում որպես գեղարվեստական ղեկավար: 2008 թ.-ից մինչ այժմ աշխատում է Նինոծմինդայի երաժշտական դպրոցում `որպես հարվածային գործիքների ուսուցիչ եւ Նինոծմինդայի ժողովրդական թատրոնի դերասան է:
Սարիբեկ Ղարսլյանը պարգեւատրվել է ոչ միայն 2014-թ. այլ նաեւ կարիերայի ընթացքում ստացել է բազմաթիվ դիպլոմներ եւ վկայագրեր:
Մանրամասները՝ հարցազրույցում: