
2002 թ. ծնված անձը ձերբակալվել է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կանխամտածված սպանության մեղադրանքով: Ձերբակալվածն անչափահաս է:
Հանցագործությունը նախատեսվում է 13-17 տարվա ազատազրկում:
Հետաքննության համաձայն, մեղադրյալն ուշ գիշերով 7 ամսական երեխային խեղդել, սպանել է և փախել տնից:
«Հայրն առավոտյան երեխայի դին հայտնաբերել է անկողնում: Նա ասում է, որ երեխան շորերով էր, իսկ մայրը չկար: Մոր անհետանալու պատճառով էլ նրա մոտ կասկածներ են առաջացել, որ հենց նա է սպանել երեխային», — պատմում է հարազատներից Մարիամ Դեմետրաշվիլին։
Ըստ նրա, ժամեր անց գտել են երեխայի մորը՝ 17-ամյա անչափահասին։ Նա խոստովանել է, որ ամուսնուն զայրացնելու նպատակով է սպանել երեխային:
Գյուղացիներն ասում են, որ աղջկա կյանքում այլ տղա էր հայտնվել:aliq.ge