Թբիլիսիում աղբարկղերը փողոցներից կտեղափոխվեն ստորգետնյա անցումներ։ Փորձնական ծրագրի իրականացումը կսկսվի Ճավճավաձեի փողոցից: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է մայրաքաղաքի կառավարման նիստում:
Կալաձեն հանձնարարել է «Թբիլսվերիս Գրուպ» ընկերության ղեկավար Լևան Ճղարկավային` ծրագիրը մեկնարկել Ճավճավաձեի փողոցից և նշել, որ այնուհետև աշխատանքներ իրականացվեն նաև այլ փողոցներում:
«Առաջիկայում կմեկնարկի Ճավճավաձեի փողոցի հիմնանորոգումը, այս պահին այնտեղ վիճակը վթարային է, հատկապես ստորգետնյա անցումների հատվածը», — ասել է Կալաձեն:
Ըստ նրա, փողոցներում տեղադրված աղբարկղերը նաև գեղեցիկ չեն և նման մոտեցմամբ կարելի է փոխել նաև քաղաքի տեսքը:aliq.ge