
Նինոծմինդայի քաղաքապետարանի հսկողության ծառայությունը շրջել է քաղաքում, որպեսզի բնակիչներին տեղեկացնեն քաղաքի աղբավայրերի մաքրման անհրաժեշտությունը:
Հսկողության ծառայության ղեկավար Արթուր Շիրինյանի խոսքերով, Ազատության փողոցն այսօր մաքրվում է քարակույտից:
Քաղաքը շինարարական թափոններից մաքրելու գաղափարը ծագեց անցյալ շաբաթվա շաբաթօրյակի ընթացքում: Այն վայրերում, որտեղ անհնար է մաքրել առանց տեխնիկայի, համապատասխան աշխատանք կկատարվի:
Այս մասին մանրամասն զրուցեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վերահսկողական ծառայության պետ Արթուր Շիրինյանի հետ: