300 հեկտար հողի «ճակատագիրը» եւ Ժդանովականցիների բողոքը

300 հեկտար հողի «ճակատագիրը»  եւ Ժդանովականցիների բողոքը

Մայիսի 22-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի բնակիչները այցելեցին Նինոծմինդայի քաղաքապետարան, այցի գլխավոր պատճառը մեկն էր` 300 հեկտար հողի խնդիրը: Ժդանովականի բնակիչների բողոք-խնդիրը լսեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը:

Խնդիրը հետեւյալն է` Ժդանովականցիները գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Մադաթափա լճից այնկողմ, ունեն 300 հեկտար հողատարածք որը օգտագործել են երկար տարիներ, սակայն 10 տարուց ավել է հողի հետ կան խնդիրներ: Բնակիչների խոսքով հողը երկար տարիներ օգտագործել է իրենց համագյուղացիներից մեկը, ով հողատարածքը վարձակալությամբ տվել է ֆ.Զ.- ին և հողի դիմաց ստանալիքը օգտագործել է իր նպատակների համար: ֆ.Զ.-ն էլ տարածքը օգտագործել է որպես արոտատեղի բազմաքանակ ոչխարների համար: Տարիներ անց գյուղի բնակիչները ստորագրահավաքով հետ վերադարձրին հողատարածքը եւ այն օգտագործվեց ի շահ ողջ բնակիչների, այդպիսով կարծես թե խնդիրը լուծվել էր:

Ժդանովականցիների մտահոգությունները կրկին առաջ եկան, բանն այն է որ հողը առանց գյուղացուն տեղյակ պահելու ֆ.Զ.-ն պետք է դիմում ներկայացներ որպեսզի հողը դրվի աուկցիոն, գյուղացիները իմանալով այդ մասին դիմեցին ղեկավար անձանց այս խնդրին վերջնական լուծում տալու համար: Պատգամավոր Հենզել Մկոյանը նշեց.`

« Հողը կմնա գյուղին, խնդիրը կներկայացնեմ Թբիլիսիում, այն կունենա իր դրական լուծումը»:

Թե վերջնական ինչ ճակատագրի կարժանանա 300 հեկտար հողատարածքը, NOR ռադիոն կհետևի իրադարձությունների զարգացմանը և կտրամադրի հավելյալ ինֆորմացիա: Մանրամասները ստորեւ՝ ռեպորտաժում.



Opinion, pooling and voting