15 գեղեցիկ մանուկներ մայիսի 22-ին Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցում հրաժեշտ տվեցին Մեսրոպյան այբուբենին: Գալիս է պահը երբ երեխան փոքրիկ ձեռքերով վերցնում է այբբենարանը, որպեսզի, մոլորվելով տառերի անտառում, ճանաչի մայրենի լեզվի հնչյունները:
Երեխաները շատ մեծ ոգեւորությամբ ելույթ ունեցան արտասանելով իրենց հոգու խորքում բույն դրած եւ արդեն հարազատ դարձած Մեսրոպյան տառ ու հնչյուն: Ամենահաճելին այն էր, որ առաջին դասարանցիները ասմունքում էին մաքուր ու գեղեցիկ հայերենով:
Ուսուցչուհի (դասվար) Նինա Բադոյանը ուրախ էր իր փոքրիկ սաների աշխույժ ու խելացի պատասխաններից, նշեց որ երեխաները լիարժեք յուրացրել են ամեն մի տառ ու հնչյուն եւ վստահ կարող են վաղվա ապագայի հույսը դառնալ:
Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Լ. Արոյանն իր շնորհավորանքի խոսքն ուղղեց դասվարներին, ծնողներին և աշակերտներին՝ երեխաներին մաղթելով առողջություն, անհոգ մանկություն և պայծառ ապագա: