Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի հին շենքի առջեւ ընթանում է նախկին իշխող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության հանրահավաքը: Ակցիայի գլխավոր կարգախոսը Վրաստանի եվրոպական կուրսին աջակցելն է:
Կենտրոնական պողոտայում տոնական մթնոլորտ է, ակցիայի սկզբում հնչել է ազգային երաժշտությունն ու էստրադային կատարողների երգերը, շատերը պարել են: Ցուցարարները իրենց հետ պաստառներ են բերել ««Բիձինա-ԽՍՀՄ», «Այս ճանապարհը մեզ ՆԱՏՕ է տանելո՞ւ» եւ այլ գրառումներով, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Հաղորդվում է, որ հանրահավաքին մոտ 10 հազար մարդ է մասնակցում, որոնց անվտանգությունն ապահովում են ոստիկանության աշխատակիցները:
news.am