
Մայիսի 22-ին, վերջին զանգը հնչեց Նինոծմինդայի թիվ 4 դպրոցի շրջանավարտների համար: Այս տարի 4-րդ դպրոցն ուներ 2 շրջանավարտ:
Հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում: Շրջանավարտները կարողացան բավականին գունագեղ միջոցառումներ կազմակերպել դպրոցի բոլոր աշակերտների մասնակցությամբ:
Միջոցառման ընթացքում հնչեցին երգեր: Ցուցադրվեց շատ գեղեցիկ ժողովրդական ու ժամանակակից պարեր, ինչպես նաեւ ֆլեշ-մոբ:
Լրացուցիչ մանրամասները՝ մեր լուսանկարներում: