USAID-ն աշխատում է Նինոծմինդայի երիտասարդների շրջանում ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ

USAID-ն աշխատում է Նինոծմինդայի երիտասարդների շրջանում ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ

USAID Zrda Activity ծրագրի երիտասարդական բաղադրիչով 9-ը մունիցիպալիտետներում, այդ թվում` Նինոծմինդայում, կանցկացվեն ձեռնարկատիրական թրեյնինգներ: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի բիզնես գաղափարների մրցույթ, որի արդյունքում կընտրվեն լավագույն նախագծերը: Դրանք կստանան ֆինանսավորում:

USAID Zrda Activity ծրագրի այս բաղադրիչի նպատակն է գյուղի երիտասարդների շրջանակում ամրապնդել ձեռնարկատիրության զարգացումը: Ծրագրի երիտասարդական բաղադրիչն իրականացվում է Վրաստանի ապագայի համար գյուղական շրջանների զարգացման ասոցիացիայի (RDFG) կողմից:

Այս բաղադրիչի շրջանակներում կանցկացվեն թրեյնինգներ ձեռնարկատիրական հմտությունների զարգացման վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, նախագիծը ներգրավում է 9 նպատակային մունիցիպալիտետներում (Զուգդիդի, Բորժոմի, Ասպինձա, Ադիգենի, Նինոծմինդա, Մառնեուլի, Բոլնիսի, Կասպի և Գորի) բնակվող 500 երիտասարդ (18-29 տարեկան): Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման (UNIDO) ուղեցույցների հիման վրա՝ ձեռնարկատիրության նախապատրաստման համար և կանցկացվեն միաժամանակ 9 մունիցիպալիտետներում:

Յուրաքանչյուր փուլում, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար, յուրաքանչյուր մունիցիպալիտետից կհրավիրվեն առավելագույնը 25 հոգի: Դրանից հետո ծրագրի մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց բիզնես գաղափարները՝ գյուղատնտեսության, տուրիզմի, նորարարության/տեխնոլոգիաների և ստեղծագործական ոլորտի վերաբերյալ:

Երկրորդ փուլում, տեղական դասընթացների ավարտից հետո, 15 ձեռնարկատիրական գաղափարների հեղինակները կամ հեղինակների խումբը (առավելագույնը 3 հոգի) կհրավիրվեն Թբիլիսիի ուսումնական ճամբար, որտեղ նրանք հնարավորություն կունենան հաճախելու ինտենսիվ դասընթացների և աշխատեն իրենց բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար և դարձնելու բիզնես-նախագծեր՝ 6-7 օրվա ընթացքում: Ուսումնական ճամբարի ավարտին ժյուրին կներկայացնի 3 հաղթող բիզնես-նախագծերը, որոնք կպարգևատրվեն դրամաշնորհներով.

• 10 000 լարի
• 8 000 լարի
• 6 000 լարի

Ծրագիրն աջակցվել է Enterprise Georgia, Creative Georgia, Վրաստանի նորարարության և տեխնոլոգիաների գործակալության, Ազգային զբոսաշրջության վարչության, Գյուղատնտեսական ծրագրերի կառավարման գործակալության, Crystal հիմնադրամի, Վրաստանի Ազգային բանկի և այլնի կողմից:

Ծրագիրը կիրականացվի 3 փուլով` I և II փուլերը՝ 2019 թ. ամռանը և աշնանը, III փուլը՝ 2010 թ. գարնանը:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է, որ առնվազն 500 գյուղացի երիտասարդներ կանցնեն ձեռնարկատիրական թրեյնինգներ, և ամենակարևորը, կստեղծվի առնվազն 5 նոր ձեռնարկատիրություն և աշխատանքի կտեղավորվի առնվազն 25 մարդ:jnews.je