Մայիսի 23-ին Նինոծմինդայի թիվ 3 դպրոցի 20 շրջանավարտների համար հնչեց վերջին զանգը :
Չնայած այն հանգամանքին, որ եղանակն անձրեւային էր եւ սառը , այնուամենայնիվ աշակերտները վերջին հրաժեշտի միջոցառումն անցկացրեցին:
Շրջանավարտներին եկել էին շնորհավորելու եւ բարին մաղթելու Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավարությանը, սակրեբկլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը եւ մշակույթի եւ սպորտի ծառայության բաժնի պետ Ժորա Սնխչյանը:
Գեղեցիկ հագնված երիտասարդներ, երաժշտություն, պար, հրաժեշտի խոսքեր, տխրության պահեր: Սա այն օրն է, երբ երիտասարդները հիշում են անհոգ դպրոցական տարիները: Շրջանավարտներն արցունքոտ աչքերով ասում էին հրաժեշտի խոսքեր: Մի կողմից նրանք երջանիկ էին, որ նրանք վերջապես ավարտեցին դպրոցը, մեծահասակ դարձան եւ ուղղորդվեցին հասուն կյանք, բայց մյուս կողմից `տխուր էին, որ հրաժեշտ են տալիս իրենց սիրելի եւ բարի, ջերմ եւ հյուրընկալ դպրոցին:
Շրջանավարտները եկել են շնորհավորելու 11 տարի առաջ դպրոցը ավարտած այն աշակերտներին, որոնց հետ առաջին քայլն արեցին դպրոցին: Բարեմաղթանքներ հղեցին այն 13 երեխաները, որոնք սեպտեմբերին կհաճախեն առաջին դասարան: