Մայիսի 23-ին «Կարծախի» մաքսային անցակետում ձերբակալվել է տղամարդ` ապօրինի ճանապարհով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ օրինախախտ քաղաքացին ձերբակալվել է սահմանապահների և մաքսային ոստիկանության աշխատակիցների համագործակցության արդյունքում:
Հետաքննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով` «Հրազենի (բացառությամբ հարթ փողերով որսորդական հրացանների), զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքավորումների անօրինական ձեռքբերում, պահեստավորում, տեղափոխում, կրում, սարքում, տեղափոխում վաճառք կամ վաճառահանում»: Այս հանցանքը պատժվում է տուգանքով կամ ազատության սահմանափակմամբ՝ մինչև երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև երեք տարի ժամկետով:jnews.ge