Նինոծմինդայի որ փողոցներում են տեղադրվելու խելացի տեսախցիկներ

Նինոծմինդայի որ փողոցներում են տեղադրվելու խելացի տեսախցիկներ

Նինոծմինդա քաղաքում, կենտրոնական փողոցներում տեղադրվում են տեսախցիկներ:

Ծրագրով նախատեսում է 14 տեսախցիկ, 10 խելացի եւ 4 պարզ սարքավորում:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից «NOR» ռադիոին հաղորդեցին , որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում 2019 թվականի այս փուլում տեղադրել է պարզ տեսախցիկներ: Ազատության եւ Կարլ-Մարքս խաչմերուկում տեղադրվել են 2 տեսախցիկ , Ազատության եւ Հովսեփյան խաչմերուկում 1 տեսախցիկ եւ մեկ տեսախցիկ Դավիթ Շինարար եւ Երեւանյան խաչմերուկներում:

Այս տարի, Նինոծմինդայի մունիցիպալիտետում, օպտիկական գծի անցկացումից հետո նախատեսվում է 10 խելացի խցիկների տեղադրում:

Եվ դրանք տեղադրվելու են հետեւյալ վայրում: Դավիթ Շինարար եւ Երեւանյան խաչմերուկներում երկու խելացի տեսախցիկներ: Դավիթ Շինարար եւ Խաչատրյան խաչմերուկներում երկու : Ազատության եւ Հովսեփյան խաչմերուկներում երկու : Հովսեփյան եւ Գոգոլ խաչմերուկներում երկու եւ Ազատության փողոցում երկու խելացի տեսախցիկներ:

Այս տեսախցիկները կարձանագրեն հետեւյալ խախտումները:

Արագության գերազանցում:

Կարմիր լույսի ժամանակ երթեւեկություն:

Երկակի գիծի հատում :

Քաղաքային տրանսպորտի գծով երթեւեկություն:

Երթեւեկություն հակառակ գիծի ուղղությամբ:

Բացի այդ, խելացի տեսախցիկները կարձանագրեն այն մեքենաները, որոնք չեն անցել տեխնիկական ստուգում: