
Թբիլիսիի Շոթա Ղավլաշվիլիի փողոցի 10 հասցեում բնակելի տան պատշգամբ է փլուզվել:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ րոպեներ անց դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները և տարհանել բնակիչներին: Տուժածներ չկան:
Այս պահին փողոցը փակ է և տեղում մոբիլիզացված են պարեկային ոստիկանությունը և փրկարար ջոկատի աշխատակիցները:aliq.tge