Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, այսօր Ախալքալաքի կենտրոնում Կ.Կ-ն ձերբակալվել է ապօրինի ճանապարհով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով: Կ. Կ-ի տանը խուզարկում է կատարվել մոտ 1 ժամ առաջ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Սամցխե-Ջավախքի ոստիկանության աշխատակիցները համատեղ Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեպարտամենտի, օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, ապօրինի զենք կրելու համար ձերբակալել են քրեական հեղինակության: Ինչպես նաև ասվում է, որ 1992 թվականին ծնված Կ.Կ-ն նախկինում մի քանի անգամ դատված է:
Իրականացված հանցագործությունը ենթադրում է 4-ից 7 տարի ազատազրկում:
Ոստիկանությունն անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերել է Մակարով տեսակի հրազեն և փամփուշտ:
Հետաքննություն է տարվում Վրաստանի Քերական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝ ապօրինի ճանապարհով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:1tv.ge