«Հրաժեշտ այբբենարանին» Թորիայի հանրային դպրոցում

«Հրաժեշտ այբբենարանին» Թորիայի հանրային դպրոցում

2019թ -ի մայիսի 24 -ին Թորիայի հանրային դպրոցի 7 գեղեցկադեմ մանուկներ հրաժեշտ տվեցին այբբենարանին: Հանդեսին ներկա էին աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, ինչպես նաեւ տնօրեն Սերգեյ Պետրոսյանը:

Ծնողները շնորհակալական խոսքեր ուղղեցին դասվար Հերմինե Տոնականյանին իր փոքրիկ սաներին տառաճանաչ դարձնելու համար:

Երեխաները այբբենարանի կորած տառերը հավաքեցին իրենց ամենասիրած հեքիաթի շուրջ, եւ հանդիսատեսի դատին ներկայացրեցին ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից «Չարի վերջը»:

Դասվար Հերմինե Տոնականյանը նշեց, որ երեխաները ամբողջովին յուրացրել են Մեսրոպյան տառերը՝ դրա վառ ապացույցը այսօրվա միջոցառումն է:

Իրոք երեխաների խոսքը հստակ էր, բարձր, արտահայտիչ, երգերը՝ գեղեցիկ, հնչուն: Նրանք տեղեկություններ տվեցին նաեւ Մեսրոպ Մաշտոցի, հայոց տառերի, եւ իրենց ձեռքն առած մայրենիի մասին:

Մանրամասները մեր նյութում: