Իրանն ու Վրաստանը երկկողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու Վրաստանը երկկողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Իրանի եւ Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչներն ապրիլի 21-ին ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

«Արաս» ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչ Սադեկ Նաջեֆիի խոսքով` համաձայնագիրը ենթադրում է տնտեսական համագործակցության ընդլայնում Իրանի եւ Վրաստանի Քութաիսիի ազատ տնտեսական գոտիների միջեւ:«Մոտ ժամանակներում վրացական կողմը մի շարք օտարերկրյա ներդրողների հետ կայցելի իրանական ազատ տնտեսական գոտիներ` ներդրումների կատարման հնարավորությունները քննարկելու համար»,-ասել է Նաջեֆին:
news.am



Opinion, pooling and voting