
Մայիսի 22-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղի դպրոցում հնչեց վերջին զանգը 15 շրջանավարտների համար:
Շրջանավարտներին եկել էին շնորհավորելու եւ հաջողություն մաղթելու ծնողները, հարազատներն ու ընկերները:
Հանդիսավոր ելույթ ունեցան ուսուցիչները եւ դպրոցի տնօրեն Տիգրան Սարուխանյանը :
Մի կողմից, շրջանավարտները երջանիկ էին, որ վերջապես ավարտեցին դպրոցը, մեծահասակ դարձան եւ մտան մեծ կյանք, բայց մյուս կողմից `տխուր էին որ հրաժեշտ են տալիս հարազատ դպրոցին:
Սա այն օրն է, երբ շրջանավարտները հիշում են անհոգ դպրոցական տարիները: Շրջանավարտները արցունքոտ աչքերով ասում էին հրաժեշտի խոսքեր:
Լրացուցիչ մանրամասները մեր լուսանկարներում, որը մեզ տրամադրել են Դիլիֆ գյուղի դպրոցի շրջանավարտները: