Այսօր, Ախալքալաքի մունիցիպալիտետի գեղարվեստի դպրոցում, տեղի ունեցավ դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Վրաստանի ու Հայաստանի Հանրապետության անկախությանը։
Ցուցահանդեսը իր ներկայությամբ պատվել էր Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը։ Ցուցահանդեսին ներկա էին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, մշակութային գործիչներ և բազմաթիվ արվեստասերներ։