Նինոծմինդայի թիվ 3 հանրակրթական դպրոցում 9-րդ դասարանի աշակերտներն անցկացրեցին միջոցառում `նվիրված Վրաստանի Անկախության օրվան:
Միջոցառումը սկսվեց վրացական օրհներգով: Միջոցառմանը աշակերտները երգեր, պարեր եւ վրացերեն բանաստեղծություններ ներկայացրեցին: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը եւ ուսուցիչները:
Դասավանդող ուսուցիչ Սյուզան Մղդեսյանը նշեց, որ նման միջոցառումները օգնում են աշակերտներին ավելի սերտ ծանոթանալ Վրաստանի պատմությանը:
Միջոցառումը կազմակերպել էին 9-րդ դասարանի դասղեկ Սյուզան Մղդեսյանը եւ թիվ 3 դպրոցի կամավոր Մարիամ Քոբուլիան :
Վրաստանում Անկախության օրը նշվում է ամեն տարի` մայիսի 26-ին՝ ի նշան ռուսական կայսրությունից (1918թ.) և Սովետական միության տիապետությունից անկախանալու:
Չնայած Սովետական միությունից անկախությունը նրանք ստացել են 1991թ.-ի ապրիլի 9-ին՝ այնուամենայնիվ Անկախության օրը՝ որպես պետական տոն, նշում են մայիսի 26-ին:
1917թ.-ի Ռուսաստանի բուրժուական հեղափոխությունը հանգեցնում է միապետութան տապալմանն ու կայսրության փլուզմանը: Այս նույն ժամանակ էլ Վրաստանում կազմավորվեց Ազգային խորհուրդը, որն էլ փաստորեն կառավարում էր երկիրը:
Ըստ Վրաստանի ազգային խորհրդի որոշման՝ 1918թ.-ի մայիսի 26-ին Վրաստանը հռչակվեց որպես անկախ պետություն, իսկ Նոե Ջորդանիան ընտրվեց որպես նորանկախ պետության նախագահ: