Խաչքարի բացում Դիլիֆ գյուղում

Խաչքարի բացում Դիլիֆ գյուղում

Մայիսի 25-ին, Դիլիֆի գյուղում, «Սուրբ Վարդանանց» եկեղեցու բակում, տեղի ունեցավ խաչքարի բացում, խաչքարը կանգնեցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հուշարձանի օծման արարողությունը կայացավ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի, Նինոծմինդայի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի եւ քահանա Տեր Տիգրան Մխիթարյանի կողմից: Նշենք, որ Խաչքարը կանգնեցվեց Լյովա Կիրակոսյանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքի հեղինակն է քանդակագործ Արա Ղարսլյանը:

Խաչքարի բացումից հետո Սբ. Վարդանանց եկեղեցում տեղի ունեցավ ինտելեկտուալ վիկտորինա խաղ, որին մասնակցում էին Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի սաները եւ Դիլիֆի դպրոցի աշակերտները: Լարված պայքարի արդյունքում առաջին տեղը զբաղեցրեցին Դիլիֆ գյուղի դպրոցի աշակերտները: Խաղի վերջում Մշակույթի կենտրոնի երեխաները կատարեցին երգեր եւ բանաստեղծություններ: Հաղթողները ստացան նվերներ եւ վկայագրեր:

Ավելի մանրամասները մեր նյութում: