
Մայիսի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղում՝ բռնկված հրդեհի արդյունքում ամբողջովին այրվել է Վարդան Իսպիրյանի տունը։
Հրդեհի պատճառը նախնական տվյալների համաձայն էլեկտրական լարերի կարճ միացումն էր:
Չնայած որ տեղում աշխատում էին հրշեջ֊ փրկարարական երեք բրիգադներ Նինոծմինդայից եւ Ախալքալաքից և օգնություն ցուցաբերեցին բոլոր համագյուղացիները այնուամենայնիվ կրակի հասցրած վնասի չափերը մեծ են։
Այրվել է տունն ամբողջությամբ, կահույքը, փաստաթղթերը, փողերը եւ ոսկեղենը:
Տանն ապրում էին չորս մարդ: Հրդեհի ժամանակ ընտանիքի անդամներից երեքը բակում են եղել եւ զբաղվել տնային գործերով, իսկ տան սեփականատեր, Վարդանը անասուններին տարել էր արոտավայր արածեցնելու:
Ընտանիքը կստանա օգնության կրած տույժի դիմաց թե ոչ «NOR» ռադիոն կներկայացնի հետագայում:
Մանրամասները մեր լուսանկարում եւ տեսանյութում: