Վրաստանի վարչապեպ Բիձինա Իվանիշվիլին մայիսին կայցելի Իսրայել: Վրաստանի կառավարության ղեկավարի այցի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիայի Իսրայել կատարած իր վերջին այցի ժամանակ:
Այցի հիմնական նպատակը Իսրայելի եւ Վրաստանի միջեւ առեւտրի, տնտեսության եւ տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացումն է: Այդ թվում Իվանիշվիլիի այցի ընթացքում կարող են երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների այնպիսի նուրբ խնդիրներ բարձացվել, ինչպիսիք են պաշտպանության ոլորտում համագործակցության վերականգնումը (դատելով ամեն ինչից` այս ամենը ենթադրում է իսրաելական անօդաչու թռչող սարքերի մատակարարման վերականգնումը Վրաստան, որը դադարեցվել էր Ռուսաստանի պահանջով) եւ միջազգային քաղաքական դաշտում, հաղորդում է «Վեստնիկ Կավկազա»-ն:
Ջալագանիայի` Իսրայել այցի ընթացքում կողմերը ստորագրել են առանց վիզայի ռեժիմի համաձայնագիրը՝ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցողների համար եւ պայմանավորվել ավելացնել աշխատանքային այցերի քանակը Թբիլիսի եւ Երուսաղեմ:
news.am