
Ուժեղ քամին երեկ՝ մայիսի 25-ին, Աբասթումանիում ավիրել է երկու բնակելի շենքերի տանիքներ :
«Տանիքի կեսը նոր էր, ես առաջին հարկում եմ ապրում , բայց երկրորդ հարկում բնակվող հաեւաններս տուժում են տանիքի բացակայությունից», – ասում է Աբասթումանիի բնակիչ Գիորգի Գիգալաշվիլին:
Ըստ քաղաքապետի ներկայացուցիչ Գիորգի Գեդեւանիձեի՝ Ադիգենի քաղաքապետարանում տեղյակ են միջադեպի մասին:
«Քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայությունը գործում է, հանձնաժողովը հաշվարկելու է վնասի չափը, ապա մենք որոշում կկայացնենք հատուցման մասին», – ասաց Գեորգի Գեդեւանիձեն:
Փոխանցում է՝sknews.ge-ն: