
Նինոծմինդայի թիվ 3 դպրոցում անցկացվեց «Հրաժեշտ այբբենարանին» խորագրով միջոցառում:
Առաջին դասարանցիներն արդեն գիտեն բոլոր հայերեն տառերը, կարող են գրել եւ կարդալ: Միջոցառման ընթացքում աշակերտները երգեր, բանաստեղծություններ եւ պարային համարներ էին պատրաստել:
Առաջին դասարանցիների համար սա շատ կարեւոր օր է, մի օր, երբ նրանք հրաժեշտ են տալիս շատ հարգված, իսկ շատերի համար, իրենց կյանքում առաջին, ինքնուրույն կարդացած գիրքը`« Այբբենարանը »: