
Նինոծմինդա քաղաքում մայիսի 27-ին սկսվեց խելացի տեսախցիկների միացումը:
Տեսախցիկները տեղադրվելու են հետեւյալ փողոցներում. Դավիթ-Շինարար եւ Երեւանյան խաչմերուկներում երկու խելացի տեսախցիկ: Դավիթ-Շինարար եւ Խաչատրյան խաչմերուկում երկու խելացի տեսախցիկ:Ազատության եւ Հովսեփյան խաչմերուկում երկու տեսախցիկ : Հովսեփյանի եւ Գոգոլի խաչմերուկում երկու խելացի տեսախցիկ եւ Ազատության փողոցում երկու խելացի տեսախցիկ:
Այս տեսախցիկները կարձանագրեն հետեւյալ խախտումները: Արագության գերազանցում: Կարմիր լույսի ժամանակ երթեւեկություն: Երկակի գիծի հատում : Քաղաքային տրանսպորտի գծով երթեւեկություն: Երթեւեկություն հակառակ գիծի ուղղությամբ: Ըստ աշխատողների `մայիսի 28-ին տեսախցիկների տեղադրումը կավարտվի :
Ծրագրով նախատեսում է 14 տեսախցիկ, 10 խելացի եւ 4 պարզ սարքավորում: Ազատության եւ Կարլ-Մարքս խաչմերուկում տեղադրվել են 2 տեսախցիկ , Ազատության եւ Հովսեփյան խաչմերուկում 1 տեսախցիկ եւ մեկ տեսախցիկ Դավիթ Շինարար եւ Երեւանյան խաչմերուկներում: