Ադրբեջանը մտադիր է քննարկել Վրաստանի գաղափարը՝ ֆուտբոլային համատեղ առաջնություն կազմակերպելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը։
«Այո, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեզ առաջարկել է համատեղ առաջնություն կազմակերպել։ Սակայն դա գաղափար է, և կողմերը դեռ ոչ մի համաձայնության չեն եկել»,-ասել է Մամեդովը։
Այդկերպ՝ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավայի առաջ քաշած գաղափարի քննարկումը՝ Ադրբեջանի և Ղազախստանի հետ համատեղ առաջնություն սկսելու վերաբերյալ, շարունակվում է։
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան չի շտապում ներկայացնել իր պաշտոնական տեսակետը։
«Մեզ հետ զրույցում վրացիներն ասել են, որ ունեն նման գաղափար։ Մենք ասացինք, որ այդ մասին կարելի է մտածել, սակայն դա ապագայի հարց է։ Հաջորդ հանդիպմանը մենք կքննարկենք համատեղ առաջնությունը։ Սակայն առայժմ այդ ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի արվել»,-հայտարարել է Էլհան Մամեդովը։
Նրա խոսքով,սակայն, եթե գաղափարը հետաքրքիր է, դա դեռ չի նշանակում, որ դա կիրագործվի։
«Հնարավոր է՝ գաղափարը մեզ հետաքրքիր թվա։ Սակայն դրա համար լուրջ կազմակերպչական ջանքեր են անհրաժեշտ, ծախսեր, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի տեսակետները։ Գաղափարը կարող է հետաքրքիր թվալ, սակայն պետք է հաշվի առնել նաև խնդիրնեերի էական ծավալները»,-ասել է նա։