Այսօր Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում մի շարք հոգևորականների և քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությամբ «Գարեջին Վրաստանն է, Կովկասը՝ մեր տունը» խորագրով բողոքի ակցիա կանցկացվի:
Այս մասին հայտարարել են համալիրում ծառայող հոգևորականները։ Կազմակերպիչների տեղեկատվությամբ, ակցիան կանցկացվի վրացական, ադրբեջանական և հայկական դրոշների ուղեկցությամբ:
«Սա կլինի նշան այն մասին, որ մենք որևէ մեկի հետ թշնամանք չենք ուզում, առավել ևս մեր տանը՝ մեր եղբայրների՝ կովկասցիների հետ: Այս ակցիայով ուղղակի ցանկացած շահագրգիռ կողմի զգուշացնում ենք, որ որևէ մեկին սադրանքի հնարավորություն չի տրվի: Հավատում ենք, որ այդ օրը Գարեջիում մեր կողքին կլինեն Վրաստանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցիները, ովքեր այն հողի վրայից, որը վրացիների համար սուրբ և անգնահատելի է, պատմական Ադրբեջանին ու աշխարհին կասեն, որ եղբայրությունն ու բարեկամությունը սահմաններ չունեն»,- ասված է կազմակերպիչների տարածած տեղեկատվությունում:
«Ալիք մեդիայի» նկարահանող խումբը, որ աշխատելու է տեղից, ակցիայից մանրամասներ կներկայացնի օրվա ընթացքում։ aliq.ge