Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դպրոցներում բարեփոխումներ է իրականացնում: Որպես կրթական բարեփոխումների մաս կենսաթոշակի անցնող ուսուցիչներին, ովքեր չեն ունենա իրավասության հաստատման և կարգավիճակի բարձրացման ցանկություն, արտոնություն կտրվի կամավոր ընտրությամբ 2019 թվականին ստանալու միանգամյա պետական գումարային մրցանակ՝ երկու տարվա ընդհանուր աշխատավարձի չափով:
Բացի այդ, նրանց համար կպահպանվի առողջության ապահովագրության փաթեթը ողջ կյանքի ընթացքում, ըստ հանրային դպրոցների ուսուցիչների առողջական ապահովագրության պայմանների։
Նինոծմինդա քաղաքի 3 դպրոցներում աշխատում են 31 կենսաթոշակային տարիքի վաստակավոր ուսուցիչ , որոնցից 17-ը պատրաստ են օգտվել այդ պարգեւատրումից եւ ցանկանում են ստանալ երկու տարվա աշխատավարձը որպես վարձատրություն, իսկ մնացած ուսուցիչները դեռեւս չեն ցանկանում հեռանալ դպրոցից:
Սամվել Փութուլյանն, ով 56 տարի է աշխատում է դպրոցում , ասել է, որ նախարարության այդ առաջարկը շատ լավ առաջարկ է, եթե իսկապես այն գործի նա պատրաստ է ստանալ երկու տարվա աշխատավարձը, եւ կհեռանա դպրոցից: Ծրագիրը նաեւ հնարավորություն կտա երիտասարդներին աշխատանք գտնել:
Նաթելա Բդոյանը նույնպես դրական կարծիք հայտնեց նախարարության առաջարկության վերաբերյալ եւ նշեց, որ այսօր կան ուսուցիչներ, ովքեր ունեն առողջական խնդիրներ, սակայն սոցիալական կարգավիճակը թույլ չի տալիս նրանց թողնել իրենց աշխատատեղերը, քանի որ կենսաթոշակի չափը չնչին է: «Ես 63 տարեկան եմ, 48 տարի աշխատել եմ դպրոցում: Սկզբից ես ցանկանում էի օգտվել նախարարության առաջարկից , բայց հետո փոխեցի միտքս, քանի որ առողջական վիճակս թույլ է տալիս աշխատել: Ես չեմ օգտվի այդ առաջարկից եւ կշարունակեմ աշխատել դպրոցում եւս մի քանի տարի », – ասում է Նաթելա Բդոյանը:
Կենսաթոշակային տարիքի գործող ուսուցիչներին 2019 թվականի ընթացքում պետության կողմից առաջարկված մրցանակ ստանալու հնարավորություն է տրվում մի քանի պայմանով: Եթե ուսուցիչը չունի նվազագույն իրավասության հաստատման ցանկություն, ապա այդ մասին պետք է հայտարարի մինչև 2019 թվականի մայիսի վերջ: Եթե ուսուցիչը չի կարող բավարարել նվազագույն իրավասություն, մրցանակ ստանալու ցանկության մասին պետք է տեղեկացնի մինչև 2019 թվականի ավարտը:
Եթե ուսուցիչը ցանկություն չունի կամ կրկին անգամ չի կարողանում հաստատել նվազագույն իրավասություն, կամ եթե ուսուցիչը չի հաստատել նվազագույն իրավասությունը, բայց նաև չի ցանկանում իր կարգավիճակը բարձրացնել, ապա մրցանակ ստանալու ցանկության մասին պետք է հայտնի մինչև 2019 թվականի ավարտը:
Պետական մրցանակի հանձնումը տեղի կունենա ոչ ուշ, քան 2019 թվականի սեպտեմբերին։
Բոլոր այն գործող ուսուցիչները, ովքեր մինչև 2019 թվականի վերջ ոչ մի հնարավորության շրջանակներում չեն կարողանա հաստատել նվազագույն իրավասություն և չեն կարողանա բարձրացնել իրենց կարգավիճակը, կշարունակեն մասնագիտական գործունեությունը ելնելով միայն դպրոցի կարիքներից: Ժամանակավոր համաձայնագիր կկնքվի դպրոցի և ուսուցչի միջև: