Նինոծմինդայի մունիցիպալիտետից եւս 11 նորակոչիկներ մեկնեցին Թբիլիսի բժշկական ստուգման: Շենքի բակում էին հավաքվել նորակոչիկների ծնողները, հարազատները և ընկերները: Դա 2019 թվականի երրորդ հոսքն էր, որը ուղարկվում է ծառայության:
Բժշկական ստուգում անցնելուց հետո նորակոչիկները ծառայելու են Վրաստանի Պաշտպանության նախարարության զինվորական ստորաբաժանումներում:
Որեղ նրանք կանցնեն ռազմական վերապատրաստում եւ կարանտին, պարզ կդառնան բուժզզնումն անցնելուց հետո: Նաիրի Մանուկյանի խոսքերով, Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինակոչիմները հիմնականում կծառայեն Ախալքալաքում, Ախալցիխեյում, Թբիլիսիում, Գորիում եւ Խաշուրիում, քանի որ Նինոծմինդայում համապատասխան ռազմական ստորաբաժանում չկա: Արվում է այնպես, որ զինվորը հանգստյան օրերին տուն վերադառնալու հնարավորություն ունենա : Նշենք, որ ծառայելով բանակում զինծառայողները ստանում են 50 լարի դրամական վճար:
Այսօրվա դրությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետից Վրաստանի տարբեր զորամասերում 107 մարդ է ծառայում:
Այս տարի 12 երիտասարդ ժամանակավորապես ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, վճարելով 2000 լարի:
Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից:
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայությունից ժամանակավոր կազատվեն ուսանողները, գյուղական ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ ստնտուն, թոշակառուների զավակները, առողջական խնդիրներ ունեցող անձինք: Ամուսնացած անձինք, ովքեր ունեն 1 երեխա, 3 տարով ազատվում են ծառայությունից, իսկ ովքեր ունեն 2 երեխա, առհասարակ ազատվում են զինծառայությունից:
Վրաստանում ծառայության ժամկետը 12 ամիս է:
Մանրամասների մասին մեզ տեղեկություն հաղորդեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական ծառայության ղեկավար Նաիրի Մանուկյանը.