Նինոծմինդայի թիվ 2 դպրոցում, առաջին դասարանցիները անցկացրեցին միջոցառում «Հրաժեշտ այբբենարանին» խորագրով: Գունավոր փուչիկներով զարդարված դասասենյակ, գունագեղ պաստառ, ամենուր տոնական մթնոլորտ էր:
Դպրոցում տոն է՛ տոնական մթնոլորտ ստեղծել է սաների համր առաջին եւ կարեւոր գիրքը «Այբբենարան»-ը: Կարծես երեկ էր երբ ոտք դրեցինք դպրոցի շեմ եւ առաջին դասարան, այսօր արդեն բոլորը տառաճանաչ են գիտեն սահուն գրել եւ կարդալ: Այս ընթացքում երեխաները հասունացել են, շատ բան սովորել, հանդիպել առաջին դժվարություններին եւ սովորել, թե ինչպես հաղթահարել դրանք:
«Օրեր, շաբաթներ, ամիսներ, ծանր աշխատանք, կարծես այս ամենը թռավ ակնթարթի պես: Հաղթահարեցիք գիտելիքի սանդուղքի առաջին քայլը : Շնորհավորում եմ ձեզ առաջին լուրջ հաղթանակի կապակցությամբ », – այս խոսքերով առաջին դասարանի դասվար Անահիտ Սերոբյանը շնորհավորեց աշակերտներին: Առաջին դասարանը դպրոցական համակարգի առաջին եւ հիմնական փուլն է: Առաջին դասարանում այն է, որ դրվում են գիտելիքների եւ հմտությունների հիմքերը, որոնք բազմապատկվում եւ զարգանում տարիների ընթացքում: Աշակերտները միշտ ուրախությանբ են գալիս դպրոց, իմանալով, որ յուրաքանչյուր օր նրանք նոր եւ հետաքրքիր բան են սովորելու: