Մայիսի 28-ին Նինոծմինդայի Ղալաչայի տարածքում սկսվել է ծառատունկ որի նախաձեռնողներն են ծնունդով Նինոծմինդայից Հովհաննես Գորոյանը, Կարեն Չոբանյանը և Արտյոմ Վարդանյանը:
Ծառատունկին մասնակցում են Խոջաբեկի երիտասարդները և մեծահասակները: Այսօր եւ վաղը պատրաստվում են ծառատնկման փոսերը մայիսի 31-ին և հունիսի 1-ին կտնգվեն ծառերը: Նախատեսվում է տնկել 1000-ից ավելի ծառեր `ինչպես փշատերեւ, այնպես էլ պտղատու:
Այս միջոցառումն ուղղված էր Ղալաչայի տարածքի կանաչապատմանը եւ անտառների պաշտպանությանը :
Նշենք, որ անցյալ եւ նախանցյալ տարիների ընթացքում բարերարների կողմից նույնպես Ղալաչի տարածքում տնկվել են ծառեր:
Կատարված աշխատանքների մասին մանրամասն տեղեկացանք Աղասին Զալալյանից: