
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրրաշեն գյուղի դպրոցում տեղի ունեցավ գարնանային միջոցառում:
Միջոցառման ընթացքում երկրորդ դասարանի աշակերտները պարում էին, երգում եւ ասմունքում էին վրացերեն բանաստեղծություններ: Մասնակիցներին ուրախացնում է գարունը, արեւը, կապույտ երկնքը եւ ծաղիկները: Միջոցառման նպատակն էր `սեր եւ հարգանք տարածել շրջակա միջավայրի հանդեպ: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի վրաց լեզվի ուսուցչուհի Խաթունա Խիթարովան:
Ավելի մանրամասն մեր տեսանյութում: Նյութը տրամադել է Արեգնազ Պետրոսյանը :