
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն վերադարձնելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:
Մայիսի 22-ին Միխեիլ Սաակաշվիլին նամակով դիմել էր Զելենսկիին, խնդրելով վերադարձնել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունը: Սաակաշվիլին իրեն քաղաքացիությունից զրկելու փաստը անօրինական էր համարել:aliq.ge