«Հրաժեշտ այբբենարանին» Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում

«Հրաժեշտ այբբենարանին» Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում

Մայիսի 28 -ին Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 դպրոցի փոքրիկ հերոսները հրաժեշտ տվեցին հայերեն, վրացերեն, եւ անգլերեն այբբենարաններին:

Երեխաները ելույթ ունեցան 3 լեզուներով, արտահայտիչ եւ վարժ արտասանեցին բոլոր տառերն ու հնչյունները եւ իրենց սովորած տառերի շնորհիվ հանդիսատեսին ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթներից «Ճամփորդները» ու Խնկո Ապոր «Գյուղացին ու արջը» փոքրիկ բայց շատ գեղեցիկ բեմականացումը:


Տնօրեն Նանե Հովսեփյանը շնորհավորեց բոլոր երեխաներին մաղթելով նրանց լուսավոր ու պայծառ ապագա, եւ իր ուսուցչակազմի հետ միասին մի քանի բառով նկարագրեցին թե ինչպիսինն է եղել նրանց այբբենարանի հրաժեշտը եւ պատմեցին իրենց առաջին ուսուցչուհու մասին իսկ երեխաները մեծ սիրով եւ հետաքրքրությամբ ունկնդրում էին իրենց ուսուցիչներին:

Ծնողները շնորհակալություն հայտնեցին դասվար Մարիկյան Օֆելյայից, ով արդեն 44 տարի աշխատում է որպես մանկավարժ եւ թվով 11 -րդ սաներին է ծանոթացնում հայոց տառերին, պատրաստելով նրանց հաջորդ դասարաներ տեղափոխվելուն չխնայելով ջանք ու եռանդ:

Մանրամասները մեր նյութում: