
Մայիսի 29-ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի բակում տեղի է ունեցավ Վրաստանի եւ Հայաստանի Անկախության օրվան նվիրված տոնական համերգ:
Գալա համերգը սկսվեց Վրաստանի եւ Հայաստանի օրհներգերով, որից հետո Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը խոսեց հանդիսավոր ելույթով:
Միջոցառմանը ելույթ ունեցան Նինոծմինդայի «Նինո » մանկատան, երաժշտական դպրոցի , մշակույթի կենտրոնի սաները:
Համերգի ընթացքում ներկայացրին երկու եղբայրական ժողովուրդների երգերը եւ ժողովրդական պարերը: