«Հրաժեշտ Այբբենարանին» Ժդանովականում

«Հրաժեշտ Այբբենարանին» Ժդանովականում

Ժդանովական գյուղի հանրային դպրոցի առաջին դասարանի 10 աշակերտները հրաժեշտ տվեցին այբբենարանին: Հրաժեշտի միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակի վրա, որին ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:

Առաջին դասարանի դասվարն էր Գրետա Հարոսյանը, ով մեծ խնդությամբ կազմակերպել էր հրաժեշտի միջոցառումը, բայց միեւնույն ժամանակ անհագ կարոտով և հուզմունքով ևս մեկ առաջին դասարան, ու մեկ այբուբեն ճանապարհեց դեպի հանելուկային կյանք, և հենց այստեղ` կյանքում, ուսուցչուհու տված գիտելիքները ինչ որ չափով կլուծեն կյանքի հանելուկները:

Այս տարվա առաջին դասարանցիները թվով յոթերորդ սերունդն էին Գրետա Հարոսյանի ուսուցչական գործունեության մեջ: Ավելին՝ լսեք ռեպորտաժում.



Opinion, pooling and voting