
Վրաստանում հասարակական տրանսպորտային միջոցներով առանց տոմս երթևեկելու դեպքում քաղաքացիները նախկին 5 լարիի փոխարեն կտուգանվեն 20 լարիով:
Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան փոփոխությունները:
Միևնույն ժամանակ, ուղևորը, երթևեկության սկզբից պարտավոր է ստանալ տոմս կամ կատարել էլեկտրոնային վճարում սահմանված սակագնով: Բացի դրանից, տուգանքի կամավոր կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո անձին մեղադրանք է առաջադրվելու խախտման համար` տուգանքի կրկնակին, նախկինում 50 լարիի փոխարեն:aliq.ge